ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Մեր մասին
Ներդրումների ներգրավում արտահանման խթանում գործարար միջավայրի բարելավում
Կարդալ ավելին
Գյուղատնտեսության բնագավառի գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործման աջակցություն
Կարդալ ավելին
Շրջակա միջավայրի պահպանության վերաբերող ծառայությունների ամբողջական փաթեթների մշակում
Կարդալ ավելին
Ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է էներգետիկ, գյուղատնտեսական, բնապահպանական, արդյունաբերական բնագավառների կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական, գիտական, մշակութային և այլ միջոցառումներ: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով և իր կանոնադրությամբ։
«Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամ»-ը հաշվի առնելով Բերդ խոշորացված համայնքում էներգետիկ դիմադրողականության և կայունության բարձրացման ռազմավարական կարևորությունը, մասնավորապես՝ դրա սահմանային դիրքը և ենթակառուցվածքների խոցելիությունը՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի հետ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Նախաձեռնության նպատակն է իրականացնել ինտեգրված փորձնական ծրագիր, որը կհամատեղի էներգաարդյունավետության (ԷԱ), արևային ֆոտովոլտային (ՖՎ) համակարգերը և կուտակիչ էլեկտրական համակարգերը (ԿԷՀ), ինչպես նաև ինստիտուցիոնալ […]
Կարդալ ավելին
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի մասնագիտական խումբը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի էլեկտրաներգիայի արդյունավետության բարձրացման համար իրականացրել է «Փաուեր Սոլար» ՍՊԸ-ին պատկանող 20.75 ՄՎտ ընդհանուր հզորությամբ գործող թվով երկու արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների տեխնիկական գնահատում: Գնահատումն իրականացվել է ակնադիտական, տեխնիկական զննման, և արևային էլեկտրակայանների փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև կատարվել է խորը մասնագիտական և ինժեներական վերլուծություն արդյունավետության, ջերմային, […]
Կարդալ ավելին
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի N 42 մանկապարտեզի, Նոր Նորքի, Կարմիր Բլուրի, Արշակունյաց առողջության կենտրոնների շենքերի համար իրականացրել է էներգետիկ աուդիտ: Էներգետիկ աուդիտն իրականացվել է «Երևանի քաղաքապետարանի 4 քաղաքային շենքերի էներգետիկ աուդիտ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Ռիսկերի նվազեցման և էներգաարդյունավետ շենքերի վերանորոգման ներդրումների մասշտաբավորման» ՄԱԶԾ-Համաշխարհային հիմնադրամի ծրագրով: Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի մասնագիտական խումբն […]
Կարդալ ավելինՄենք այստեղ ենք, որ օգնենք: Կապ հաստատեք մեզ հետ և եկեք միասին իրականացնենք ձեր գաղափարները: Մեր թիմը նվիրված է արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելուն՝ հարմարեցված ձեր կարիքներին: