• Մյասնիկյան 5/1 Երևան
  • info@sdif.am
Thumb

SDIF Հիմնադրամի
առաքելությունը

Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամ

Ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է էներգետիկ, գյուղատնտեսական, բնապահպանական, արդյունաբերական բնագավառների կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև սոցիալական, գիտական, մշակութային և այլ միջոցառումներ: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Հիմնադրամն իր գործունեության ընթացքում կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով և իր կանոնադրությամբ։

  • First Working Process
  • 24/7 Live Support
signature
Spark Moun
Chairman & Founder Earna

Մեր գործունեությունը

Հիմնադրամի թիմում ներգրավված են վերը նշված բնագավառներում տարիների փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներ,որոնք հանդես են գալիս որպես խորհրդատու,աջակից և նախաձեռնող:

Icon

Հաշվի առնելով կառավարության առաջնահերթությունները՝ մենք հակված ենք կայուն զարգացման և ենթակառուցվածքների արդիականացման տնտեսական մոդելների ստեղծմանը, հանրային և մասնավոր հատվածի համար ներդրումային միջավայրի բարելավմանը։ Տնտեսության և արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է էներգետիկ հասանելիություն՝ արդյունավետ բաշխման և սպառման բարելավում:

Icon

Հաշվի առնելով երկրում էներգետիկ ոլորտի ներուժը և հնարավորությունների շրջանակը՝ մեր թիմը իրականացնում է ծրագրեր՝ ուղղված շուկայի ազատականացմանը, տարածաշրջանային ինտեգրմանը, էներգաարդյունավետության և վերականգնվող աղբյուրների զարգացմանը։

Icon

Հաշվի առնելով կլիմիայի փոփոխության ազդեցություն, հիմնադրամը նպաստում է հարմավողականությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, մշակում ՓՀԷԿ-երի արդյունավետության բարձրացման, ՋԷԿ-երի արտանետումների հաշվարկի նախագծեր:

Icon

Մենք առաջնային ենք համարում բնապահպանական և էներգետիկ ոլորտների վերաբերյալ հանրությանը համապատասխան գիտելիքներով հասանելության ապահովումը և զինումը՝ ներկա իրավիճակի և հեռանկարների մասին համապարփակ տեղեկատվության տրամադրման, կարողությունների զարգացման, գնահատումների և հրապարակումների միջոցով:

Հիմնադրամի կանոնադրությունը

SDIF

Հիմնադրամի նպատակն է

Հիմնադրամը գիտելիքի վրա հիմնված հարթակ է, որը համախմբում է ոլորտի միջազգային և տեղական փորձագետներին

Աջակցել Հայաստանի Հանրապետության զարգացմանը և ամրապնդմանը

Նպաստել հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը, միջսերնդային համերաշխության կայացմանը

Խթանել վերոնշյալ ոլորտների շուկայի կայուն զարգացմանը և ներդրումների ներգրավմանը

Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազմանը

Նպաստել զբոսաշրջության զարգացմանը

Նպաստել գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների ընդլայնմանը

Աջակցել տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը

Նպաստել գյուղական վայրերում մաքուր էներգիայի հասանելիության բարելավմանը

ՎԱՐՉԱԿԱԶՄ

Team Members

Meet our experts

Thumb

Հայկ Բադալյան

Գլխավոր տնօրեն
Thumb

Վահան Դավթյան

Գլխավոր տնօրենի տեղակալ
Thumb

Արա Հովհաննիսյան

Ֆինանսական տնօրեն

Հաշվետվություններ

Հիմնադրամն աջակցում է իր շահառուներին՝ տրամադրելով հետևյալ ծառայությունները

Հիմնադրամի հնարավոր շահառուներն են՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային (այդ թվում՝ ֆինանսական) կազմակերպություններ:

Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, իրավահավասարությունը, կամավորությունը, համագործակցությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը:

  1. Էներգետիկայի բնագավառում նորմատիվային դաշտի մշակում,
  2. Էներգետիկայի բնագավառում տեխնիկական ստանդարտների մշակում,
  3. Էներգետիկ աուդիտի իրականացում,
  4. Ընկերությունների էներգետիկ օբյեկտների նախագծերի մշակում և փորձաքննություն,
  5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական ուսումնասիրություն, գնահատում, փորձաքննական փաստաթղթերի մշակում,
  6. Բնապահպանական կառավարման պլանների մշակում,
  7. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող նախագծերի մշակում,
  8. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաների մշակում,
  9. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմերի, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակում,
  10. Թափոնների կառավարման պլաններ, այդ թվում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակում,
  11. Ընդերքօգտագործողների հաշվետվությունների կազմում,
  12. Ազգային և միջազգային ստանդարտների (ՀՍՏ, ISO և այլն) ներդնում և խորհրդատվություն,
  13. Նախագծման, շինարարության, ինչպես նաև գործառնական աջակցություն,
  14. Գյուղատնտեսության բնագավառի ռազմավարական ծրագրերի մշակում և դրանց ներդրման աջակցություն:

 

Հիմնադրամը օրենքով սահմանված կարգով կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

  • Խորհրդատվական ծառայություններ՝ կապված էներգետիկայի, բնապահպանական, սոցիալական, գյուղատնտեսական, արդյունաբերական ոլորտների հետ,
  • Հետազոտություններ, ներառյալ սոցիոլոգիական հարցումները և մասնագիտական փորձաքննությունները,
  • Գովազդային գործունեություն և շուկայի հետազոտություն,
  • Մասնագիտական, գիտական և այլ գործունեություն:

Հիմնադրամին քաղաքաշինության կոմիտեի կողմից անժամկետ տրամադրված են հետևյալ լիցենզիաները.

  • Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարական թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության,
  • Քաղաքաշինական բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարական թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության,
  • Քաղաքաշինական բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարական թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության:

Մենք ունենք ավելին քան 2500
գործընկերներ

Մենք ունենք ավելին քան
2500
գործընկերներ

Մեր գործունեության սկզբունքներն են օրինականությունը, իրավահավասարությունը, կամավորությունը, համագործակցությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը

Մեր գործունեությունը

Ծառայություններ