• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Russian

Արդիականացվել է “գազաբաշխիչ համակարգեր” շինարարական նորմը

  • Home
  • Արդիականացվել է “գազաբաշխիչ համակարգեր” շինարարական նորմը
  • September 26, 2024
Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում արդի մոտեցումները նոր տեխնոլոգիաների, նոր գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության, գործող համակարգերի վերակառուցման ու զարգացման անհրաժեշտությունը՝ Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կարիքների համար արդիականացրել է «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը: «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերն արդիականացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և ոլորտը կարգավորող փոխկապակցված այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան՝ դիտարկելով միջազգային փորձը, մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներն ու դրանց կիրարկումն ապահովող ստանդարտները: ՀՀՇՆ 42-01-2023 Գազաբաշխիչ համակարգեր շինարարական նորմերը կիրառելի են նոր, վերակառուցվող, վերականգնվող, վերազինվող, արդիականացվող գազաբաշխման համակարգերի նախագծման ու կառուցման համար՝ սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազամատակարարում ապահովելու նպատակով: Նորմերը կիրառելի են նաև արտաքին, ներքին և գազասպառման համակարգերի գազատարների, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) նախագծման և կառուցման գործընթացներում, սահմանում են պահանջներ դրանց անվտանգության, շահագործման (սպասարկման) նկատմամբ, ենթակա են պարտադիր կատարման քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից: ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 14-Ն հրամանով:
Նախորդ գրառումը
Մշակվել է նոր ազգային մայրուղային խողովակաշարեր շինարարական նորմեր
Հաջորդ գրառումը
Հայաստանի հեռուստատեսային եվ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ-ի նախագծային փաստաթղթերի փորձաքննության անցկացման եզրակացության տրամադրաման ծառայություն

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
  • ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
  • Դասնըթացներ Լոռու և Սյունիքի մարզերում
  • Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների գործելակարգեր և բնութագրեր
  • Հողերի կայուն կառավարում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • English
  • Русский (Russian)
↑