Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի մասնագիտական խումբը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի էլեկտրաներգիայի արդյունավետության բարձրացման համար իրականացրել է «Փաուեր Սոլար» ՍՊԸ-ին պատկանող 20.75 ՄՎտ ընդհանուր հզորությամբ գործող թվով երկու արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների տեխնիկական գնահատում:
Գնահատումն իրականացվել է ակնադիտական, տեխնիկական զննման, և արևային էլեկտրակայանների փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, ինչպես նաև կատարվել է խորը մասնագիտական և ինժեներական վերլուծություն արդյունավետության, ջերմային, պաշտպանության և ավտոմատացման համակարգերի մասով: Վերլուծության հիման վրա տրվել է համապատասխան եզրակացություն, ներառյալ հետագա արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ։
