
Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 22-24 մասնակցել է Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպած ամենամյա ֆորումին:
Ֆորումի նպատակն է խթանել հասարակության իրազեկվածությունն ու գործունեությունը, ինչպես նաև ավելի սերտ աշխատանքային կապեր հաստատաել ՀԿ-ների և հասարակական շահերը ներկայացնող այլ խմբերի հետ Ասիական զարգացման բանկին առնչվող հարցերի շուրջ:
Առցանց հանդիպման ընթացքում Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը Հայաստանի կողմից հանդես է եկել «Էներգետիկայի զարգացման ռազմավարությունը Կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում» շնորհանդեսով:
Բարձրաձայնվել են էներգետիկ զարգացմանն ուղղված խնդիրնեը և առաջարկվել դրանց կարգվորման ուղիներ: