
Նոյեմբերի 10-ին Դիլիջան քաղաքում կայացավ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի կառավարման խորհրդի ընդլայնված նիստը և ծրագրի ավարտական աշխատաժողովը, որին մասնակցում էր Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի բնապահպանական ծրագրերի ղեկավար Վահան Դավթյանը:
Վ. Դավթյանը ներկայացրեց Ծրագրի միջանկյալ և ավարտական գնահատման արդյունքները, հակիրճ անրադարձավ շահառուների կարծիքներին, ծրագրերի ընթացիկ շտկումներին, ինչպես նաև գենդերային հավասարություն, սոցիալական և բնապահպանական ռիսկերին:
Ծրագիրը ֆինանսավորվել է Հարմարվողականության հիմնադրամի կողմից, իրականացրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Ծրագրի նպատակն էր գյուղատնտեսության ոլորտի հարմարվողականության ամրապնդման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարմարվողականության բարձրացման նպատակով կլիմայական ռիսկերի նկատմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից տեղական համայնքների խոցելիության նվազեցումը` ինստիտուցիոնալ և պլանավորման կարողությունների հզորացման միջոցով: