
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամն իրականացրել է`
Եղվարդի հեռուստակայանը սնող 10 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերանորոգման աշխատանքների նախագծի /նախագծա-նախահաշվային փաստաթղթերի/ պատրաստման և ծախսերի գնահատման խորհրդատվական ծառայութուն:
10կՎ ՕԳ-ի մաս:
Մեր ընկերության և պատվիրատույի ներկայացուցիչների համատեղ կատարված տեղազննման արդյունքում որոշվեց Կապանի ՏԲ-ի Եղվարդի հեռուստակայանի գոյություն ունեցող 10կՎ օդային գծում առկա վթարային հենասյուները և հենակները փոխարինել նորով:
Նախագծով նախատեսվում է ճյուղավորման հենասյան վրա տեղադրել գծային բաժանիչ ապամոնտաժելով գոյություն ունեցող շահագործման ոչ պիտանի բաժանիչը:
ԼՏԵ-ի մաս:
Գոյություն ունեցող դաշտային տիպի ԼՏԵ բաղկացած է երեք բաժանմունքներից՝
400/230 Վ բաշխիչ սարքավորումներ
10 կՎ բարձրավոլտ սարքավորումներ
Ուժային տրանսֆորմատոր:
Անվտանգության ապահովման նպատակով ԼՏԵ-ի շուրջը տեղադրվում է մետաղական ցանկապատ (հողանցումով) դռնակով:
Աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է ստուգել հողանցման սարքավորման դիմադրությունը:
Հնարավոր հոսանքահարումից շահագործող անձնակազմը զերծ պահելու նպատակով բարձր լարման բոլոր մետաղական մասերը, որոնք կարող են ընկնել լարման տակ, պետք է հողանցվեն: