• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Russian

«Կլիմայի խոստում» խորագրով քննարկման մասնակցություն

  • Home
  • «Կլիմայի խոստում» խորագրով քննարկման մասնակցություն
  • September 25, 2024

«Կլիմայի խոստում» խորագրով քննարկման մասնակցություն

Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամը՝ կարևորելով պետություն-մասնավոր գործընկերության ամրապնդումը և մասնավոր հատվածի ներգրավվածությունը կլիմայի փոփոխության օրակարգի, մասնավորապես Ազգային մակարդակով սահմանված գործողություններ (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործընթացներում, ս/թ օգոստոսի 10-ին մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կլիմայի խոստում» խորագրով նախաձեռնությանը:

Քննարկումների շարքը նվիրված է բարենպաստ քաղաքականության, ֆինանսավորման գործիքների և տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ հարցերի լայն շրջանակին՝ պետական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և անհատ խորհրդատուների մասնակցությամբ։ Անդրանիկ միջոցառումն ուղղված էր ՀՀ կառավարության Էներգետիկ քաղաքականության նպատակների քննարկմանը, ներառյալ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացման, հաշվառման համակարգերի արդիականացման, կուտակիչ կայանների կառուցման կարևորությանն ուղղված հարցերին, ինչպես նաև ինքնավար արտադրողների համար զարգացման երկարաժամկետ հեռանկարի ապահովման հարցերին:

Մեկնարկային քննարկմանը մասնակցում էին նաև Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Եղոյանը և բնապահպանական ծրագրերի ղեկավար Վահան Դավթյանը: Վերջիններս հանդես եկան կոնկրետ հարցադրումներով, ըստ էության առաջարկեցին կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, կարևորեցին ակումուլյացիոն, մասնավորապես հիդրոակումուլյացիոն կայանների կառուցումը և դրանց իրագործման մեխանիզմները, ինչպես նաև արևային կայանների զարգացումը:

Նախորդ գրառումը
ՀՀ փոքր ՀԷԿ-երի նորմատիվ փաստաթղթերի մշակում
Հաջորդ գրառումը
Աշխատանքային խորհրդակցություն «Օրհուս» կենտրոնում

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԲԵՐԴ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
  • Արևային կայանների տեխնիկական գնահատում
  • ՄԱԶԾ ծրագրերի շրջանակներում անցկացված էներգետիկ աուդիտ
  • Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
  • Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125-24 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • English
  • Русский (Russian)
↑