• Մյասնիկյան 5/1 Երևան
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն

Լոռու մարզում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ

  • Home
  • Լոռու մարզում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ
  • Դեկտեմբեր 27, 2024

«Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու և Սյունիքի մարզերի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացում» Ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի ֆինանսական տնօրեն Արա Հովհաննիսյանը և ծրագրի խորհրդատուներ Ռուբեն Սարուխանյանն ու Արթուր Գոմկցյանը մի շարք հանդիպումներ ունեցան Լոռու մարզում:

Լոռու մարզպետի աշխատակազմում քննարկումներ տեղի ունեցան Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Լոռու մարզում, մասնավորապես Թումանյան համայնքում նախատեսվող աշխատանքները, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ Մարզպետի տեղակալին, Թումանյան համայնքի ղեկավարին տեղեկացվել է առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվող գործողությունների մասին:

Լոռու մարզում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Թումանյան համայնք ղեկավարի և տարբեր բնակավայրերի վարչական շրջանների ղեկավարների հետ:

«Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու և Սյունիքի մարզերի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացման ծառայություններներ» ծրագիրը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մաս։

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացիայի չեզոքացման նպատակների իրագործմանն ուղղված ազգային

ջանքերին՝ հողային ռեսուրսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով:

Նախորդ գրառումը
Սիսիան համայնքում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ
Հաջորդ գրառումը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքներ:

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
  • Դասնթացներ Լոռու և Սյունիքի մարզերում
  • Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիզենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների գործելակարգեր և բնութագրեր
  • Հողերի կայուն կառավարում
  • Արևային օդատաքացուցիչների հետազոտություն և նախագծում աշխատաժողով

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Մյասնիկյան 5/1 Երևան
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
↑