
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը Մասիս համայնքի կարիքների համար իրականացրել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայություններ:
Մասնավորապես՝ Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի կողմից իրականացվել են Մասիս համայնքի Մասիս քաղաքի Հերացի փողոցի լուսավորության ցանցի /800մ/ կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայություններ:
Փորձաքննվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ-ում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Փորձաքննության արդյունքում տրվել է դրական եզրակացություն: