• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Russian

Մասնակցություն համայնքային կայուն էներգետիկայի համաժողովին

  • Home
  • Մասնակցություն համայնքային կայուն էներգետիկայի համաժողովին
  • September 25, 2024

Համայնքային կայուն էներգետիկայի համաժողով

 
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Եղոյանը և փորձագետ Լիանա Կարապետյանը ս.թ. ապրիլի 25-ին «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակներում մասնակցել են Համայնքային կայուն էներգետիկայի համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ՀՀ համայնքների, մասնավոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք:

Ծրագրի իրականացումը սկսվել է 2018 թվականին և ամփոփվելու է 2022 թվականի ապրիլի 25-30-ը նախատեսված իրազեկման շաբաթով:

Հայաստանում Եվրոպական միությունը Քաղաքապետերի դաշնագրի ներքո մշակել է համայնքի կողմից ղեկավարվող վերականգնվող էներգիայի արտադրության և էներգիայի կայուն փոխակերպման կենսունակ մոդել Արթիկ և Ապարան քաղաքներում: Արթիկում ֆոտովոլտային կայանքն, օրինակ, ունի 600 ԿՎտ հզորություն՝ տարեկան 1335 ՄՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և ջերմոցային գազերի արտանետումները տարեկան 570 տոննա CO2-ով նվազեցնելու կարողություն: Միջոցառումը կազմակերպել էին նախագիծն իրականացնող գործընկերները՝ Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը (ESF) և Հայաստանի համայնքների միությունը (ՀՀՄ): Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիան խթանող ծրագրերը՝ աջակցելով դրանց իրականացմանը։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն, «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը ներկայացրել է EU4ASEP ծրագրի ձեռքբերումները. «EU4ASEP ծրագիրը նաև իրականացրել է մի շարք նախագծեր՝ ապահովելով թիրախային համայնքների, քաղաքապետարանների աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար»:

Նախորդ գրառումը
ՀԷՑ ՓԲԸ բաշխման համակարգի պլանավորման աշխատանքներ
Հաջորդ գրառումը
Շնորհավո՛ ր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
  • ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
  • Դասնըթացներ Լոռու և Սյունիքի մարզերում
  • Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների գործելակարգեր և բնութագրեր
  • Հողերի կայուն կառավարում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • English
  • Русский (Russian)
↑