Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի N 42 մանկապարտեզի, Նոր Նորքի, Կարմիր Բլուրի, Արշակունյաց առողջության կենտրոնների շենքերի համար իրականացրել է էներգետիկ աուդիտ: Էներգետիկ աուդիտն իրականացվել է «Երևանի քաղաքապետարանի 4 քաղաքային շենքերի էներգետիկ աուդիտ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Ռիսկերի նվազեցման և էներգաարդյունավետ շենքերի վերանորոգման ներդրումների մասշտաբավորման» ՄԱԶԾ-Համաշխարհային հիմնադրամի ծրագրով:
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի մասնագիտական խումբն էներգետիկ աուդիտ/հետազոտություն ընթացքում հավաքագրել և ամփոփել է հաստատությունների էներգիայի օգտագործման, ծախսերի ու շենքի բնութագրերի վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները: Տեղանքների ուսումնասիրության ընթացքում գույքագրվել և գնահատվել է շենքերի էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես ջեռուցման (էլեկտրական և գազով) համակարգերը, ինչպես նաև շենքի արտաքին պատող կոնստրուկցիան և այլն:
Էներգետիկ աուդիտի նպատակն է գնահատել էներգիայի սպառման ներկայիս մակարդակը, գնահատել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման հնարավորությունները, և վերլուծել առկա հարմարավետության պայմանները, ինչպես նաև ցույց տալ էներգետիկ աուդիտների իրականացման հայեցակարգի շրջանակներում կիրառվող ստանդարտ ընթացակարգերն ու քայլերը՝ համաձայն միջազգային լավագույն փորձի:
Սույն էներգետիկ աուդիտի կոնկրետ արդյունք է տիպիկ քաղաքային շենքերում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունների համապարփակ վերլուծության, որը ներառում ինչպես շենքի արտաքին պատող կոնստրուկցիայի վերանորոգումը, այնպես էլ էներգաարդյունավետության հորիզոնական միջոցառումները։ էներգետիկ աուդիտը կապահովի, որ ապագա ծրագրում ներառվեն ամենաարդյունավետ միջամտությունները՝ հնարավորություն տալով իրականացնել լավ պլանավորված հետագա քայլեր, ինչպես նաև կապահովի շահառու շենքերի վերականգնման համար նախատեսված բազմադոնորային ֆինանսավորմամբ հավակնոտ ծրագրի նախագծերի մշակմանը։
