
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը «Պրոէքս» ՓԲԸ-ի պատվերով իրականացրել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Թեղուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Արդվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ, Ամոջ, Ակներ, Աքորի, Կաճաճկուտ, Շնող և Սանահին գյուղերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի ՀՀ-ում գործող նորմերին, կանոններին, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններին համապատասխանության փորձաքննություն։
Ուսումնասիրելով ներկայացված նութերը փորձաքննության արդյունքում պարզվել է որ, նախագծում առկա են եղել անճշտություններ և վրիպակներ:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի նշված անճշտություններ և վրիպակները շտկվել են նախագծողի կողմից՝ աշխատանքային կարգով։
Արդյունքում տրվել է նախագծային փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջին համապատասխանության եզրակացություն։