• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • Russian

Ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի վերաբերյալ աշխատաժողով

  • Home
  • Ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի վերաբերյալ աշխատաժողով
  • April 10, 2025

 ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը սույն թվականի ապրիլի 10-ին ք. Երևանում Անի Պլազա հյուրանոցում «Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու և Սյունիքի մարզերի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացում» Ծրագրի շրջանակներում ներկայացրեց Հիմնադրամի մասնագետների կողմից մշակված Հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ուղղված ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանը (ՌՄՊ): Միջոցառմանը մասնակցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի, Էկոնոմիկային նախարարությունների ներկայացուցիչները, գյուղատնտեսության և բնապահանության ոլորտների միջազգային ու տեղական կազմակերպությունները, այդ թվում հիմնադրամներ և ՀԿ-ներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Սիմոնյանը:
ՌՄՊ-ների մշակումը հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների / պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մաս։
ՌՄՊ-ն նպատակ ունի նպաստել հողերի դեգրադացիայի չեզոքացման և կայուն կառավարման գործընթացների ֆինանսավորման, կարողությունների զարգացման և համակարգված կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Այն առաջարկում է մոտեցումներ և գործիքակազմ, որոնք թույլ են տալիս ապահովել կայուն ֆինանսավորում և աջակցություն հողերի վերականգնման և դեգրադացիայի կանխարգելման ծրագրերի իրականացման համար։
Ներկայացված ՌՄՊ-ով քարտեզագրվել և մեկ տեղում ամփոփվել է տարբեր շահակիցների այն ծրագրերն ու ջանքերը, որոնք ուղղված են հողերի վերականգնմանը, գյուղատնտեսության կայունության բարձրացմանը, ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, գյուղատնտեսական տեխնոլոգիաների նորարարական լուծումների ներդրմանը և համայնքների ներգրավմանն ու կարողությունների զարգացմանը:
ՌՄՊ-ն ներառում է առկա մարտահրավերների և բացերի վերլուծություն, ներկայացնում է շահակիցներին ու գործընկեր կառույցներին, ինչպես նաև առաջարկում է համակարգված մոտեցում, ներառյալ պետական և ոչ պետական ֆինանսավորման, մասնավոր ներդրումների ու դոնոր աջակցության ձևաչափերը։
Հանդիպման ընացքում տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, ինչպես նաև ներկայացվեցին առաջարկներ պլանի լավարկման նպատակով:

Նախորդ գրառումը
Դասնըթացներ Լոռու և Սյունիքի մարզերում
Հաջորդ գրառումը
Շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի հավատարմագրում

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԲԵՐԴ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
  • Արևային կայանների տեխնիկական գնահատում
  • ՄԱԶԾ ծրագրերի շրջանակներում անցկացված էներգետիկ աուդիտ
  • Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
  • Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125-24 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • Русский (Russian)
↑