Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը «Գար Գրուպ» ՍՊԸ-ի համար մշակել և կազմակերպել է շինարարական նյութերի փորձարկման «Պրոֆ Լաբ» լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում լաբորատորիայում ներ է դրվել և կիրառվում է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 ստանդարտի սկզբունքները:
Հավատարմագրման գործընթացի ընթացքում իրականացվել են միջլաբորատոր փորձարկումներ, բոլոր սարքավորումները ստուգաչափվել և տրամաչափարկվել են, անձնակազմը վերապատրաստվել է:
Լաբորատորիան համապատասխանում է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներին, ինչն էլ հավաստվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից 2025թ.-ի մայիս ամսին:
Լաբորատորիան տեղակայված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, փորձարկումներն իրականացնում է ժամանակակից սարքավորումներով և ստանդարտներով սահմանված մեթոդներով: