
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և բնապահպանական ոլորտի այլ իրավական ակտերի համաձայն մշակել է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք և Թեղուտ բնակավայրերի ջրագծի կառուցման Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունները, և սահմնաված կարգով ստացել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություններ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունները ներառում են նախատեսվող գործունեությունների նկարագրերը, պահանջվող հաշվարկները, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, հնարավոր ազդեցության գնահատումները, մեղմացվող միջոցառումները և օրենսդրությամբ սահմանված այլ բաժինները:
Նախատեսվող գործունեությունները համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքի դասակարգվում է «Բ» կատեգորիայի, քանի որ ըստ նախագծի Ծրագրերի տարածքներն առնչվում են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքների հետ: Ուստի նախագծերի համար պահանջվել է 2 փուլով փորձաքննություն՝ նախնական և հիմնական գնահատման ու փորձաքննական փուլեր, և յուրաքանչյուր նախագծի համար իրականացվել է 4 հանրային լսումներ:
Ծրագրերի իրականացումը խթան կհանդիսանա բնակավայրերի կենսամակարդակի բարելավման, կնպաստի ջրօգտագործման համակարգերի արդիականացմանը, ջրային ռեսուրսի կայուն և արդյունավետ օգտագործմանը: Ըստ նախագծային լուծումների նախատեսվող գործունեությունները բնական միջավայրի փոփոխություն չեն ենթադրում: