• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Russian

Սիսիան համայնքում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ

  • Home
  • Սիսիան համայնքում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ
  • Դեկտեմբեր 27, 2024

«Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու և Սյունիքի մարզերի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացում» Ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Վահան Դավթյանը և ծրագրի խորհրդատուներ Ռուբեն Սարուխանյանն ու Արթուր Գոմկցյանը մի շարք հանդիպումներ ունեցան Սյունիքի մարզում:

Սյունիքի մարզպետի աշխատակազմում քննարկումներ տեղի ունեցան Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի, խորհդական Կարեն Բալյանի, մարզպետի աշխատակազմի՝ գյուղատնտեսության, առողջապահության, զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուների հետ: Սիսիանի համայնքապետարանում հանդիպում տեղի ունեցավ Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի, աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի և գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արմեն Խաչատրյանի հետ: Հանդիպումներ տեղի են ունեցել նաև տարբեր բնակավայրերի վարչական շրջանների ղեկավարների հետ:


Հանդիպումների ընթացքում Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան համայնքում նախատեսվող աշխատանքները, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես, մարզպետի տեղակալին, Սիսիանի համայնքի ղեկավարին և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները՝

ա/ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք, Ծղուկ, Սառնակունք և Սպանդարյան բնակավայրերի հողերի համապարփակ կառավարման պլանների ներկայացում համայնքապետարանի և վարչական միավորների աշխատակազմերին ու շահագրգիռ այլ կողմերին,

բ/ նշված բնակավայրերի «Արոտավայրերի կառավարում և անասնապահության զարգացում» պլանների իրականացման վերաբերյալ դասընթացների անցկացում բնակավայրերի ֆերմերների և շահագրգիռ այլ կողմերի համար,

գ/ Մարզային մակարդակում հողերի դեգրադացման չեզոքացմանը հասնելու և հողերի կայուն կառավարման ընդլայնման համար ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ռեսուրսների մոբիլիզացման պլանների ներկայացում և քննարկում մարզի, համայնքների, բնակավայրերի աշխատակազմերի և այլ շահագրգիռ կառույցների հետ։


«Լավագույն փորձի ընդլայնման համար ռեսուրսների մոբիլիզացման 3 պլանների մշակման, Լոռու և Սյունիքի մարզերի շահագրգիռ կողմերին հողերի համապարփակ կառավարման և արոտավայրերի կառավարման պլանների ներկայացման ծառայություններներ» ծրագիրը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը` դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մաս։

Նախորդ գրառումը
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում մասնագիտական վերապատրաստում
Հաջորդ գրառումը
Լոռու մարզում հողերի դեգրադացման կանխմանն ուղղված քննարկումներ

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
  • ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
  • Դասնըթացներ Լոռու և Սյունիքի մարզերում
  • Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների գործելակարգեր և բնութագրեր
  • Հողերի կայուն կառավարում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • English
  • Русский (Russian)
↑