• Արմեն Արմենակյան 125/1 Երևան 0011
  • [email protected]
Logo
  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Ծառայություններ
    • Էներգետիկա
    • Արդյունաբերություն
    • Բնապահպանություն
    • Գյուղատնտեսություն
    • Փաստաթղթեր
    • Ծրագրեր
  • Նորություններ
  • Տեսադարան
  • Կապ
  • Հայերեն
    • English
    • Russian

Ծրագրի միջնաժամկետ և ավարտական գնահատում

  • Home
  • Ծրագրի միջնաժամկետ և ավարտական գնահատում
  • September 26, 2024

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի միջնաժամկետ և ավարտական գնահատում

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը 2023 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիս ընկած ժամանակահատվածում իրականացրել է «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» Ծրագրի միջնաժամկետ և ավարտական գնահատումը:

Ծրագիրը մեկնարկվել է 2019 թվականից, որի ընդհանուր նպատակն էր գյուղատնտեսության ոլորտի հարմարվողականության ամրապնդման և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարմարվողականության բարձրացման նպատակով կլիմայական ռիսկերի նկատմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից տեղական համայնքների խոցելիությունը նվազեցումը` ինստիտուցիոնալ և պլանավորման կարողությունների հզորացման միջոցով: Ծրագիրը ֆինասավորվել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որպես ազգային իրականացնող մարմին իրականացրել է Ծրագրի բաղադրիչներով նախատեսված միջոցառունները:

Ծրագրի գնահատման աշխատանքների իրականացման հիմնական նպատակն էր ուսումնասիրել և գնահատել «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքների ամփոփումը:

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամն իրականացրել է Ծրագրի անկախ վերջնական գնահատում և գնահատման փուլում առաջնորդվել է ազնվության և անաչառության սկզբունքներով, փորձելով բացահայտել ծրագրված և իրականացված աշխատանքների ծավալները, գնահատել ներդրման արդյունավետությունը, բացահայտել անհամապատասխանությունները և ներկայացնել առաջարկներ։

Գնահատման առանցքային ուղղություններն էին.

  • Ծրագրի կատարման առաջընթացը,
  • արդյունավետությունը, կայունությունը և ազդեցությունը,
  • գենդերային հավասարությունը,  սոցիալական և բնապահպանական ռիսկերը,
  • ծրագրի նպատակների իրականացումը և հեռանկարները,
  • իրականացված գործողությունների  համապատասխանությունը ծրագրով նախատեսված ճանապարհային քարտեզին,
  • իրականացված աշխատանքների համապատասխանությունը գենդերային հավասարությանը,  սոցիալական և բնապահպանական ռիսկերի բացահայտմանը և մեղման միջոցառումների կիրառմանը:

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի դիտարկումներն ու առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ ապագա ծրագրերի նախագծման և իրականացման համար:

Նախորդ գրառումը
Արդիականացվել է “գազաբաշխիչ համակարգեր” շինարարական նորմը
Հաջորդ գրառումը
Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն

Կատեգորիա

  • Uncategorized @hy
  • Արդյունաբերություն
  • Բնապահպանություն
  • Գյուղատնտեսություն
  • Էներգետիկա

Վերջին հոդվածներ

  • ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԲԵՐԴ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
  • Արևային կայանների տեխնիկական գնահատում
  • ՄԱԶԾ ծրագրերի շրջանակներում անցկացված էներգետիկ աուդիտ
  • Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
  • Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում

Կիսվել գրառումը

Logo

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

SDIF

  • Գլխավոր էջ
  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեր թիմը
  • Տեսադարան
  • Նորություններ
  • Գործընկերներ
  • Կապ

Ծառայություններ

  • Գյուղատնտեսություն
  • Բնապահպանություն
  • Արդյունաբերություն
  • Էներգետիկա
  • Փաստաթղթեր

Կապ

  • Հասցե։ Արմեն Արմենակյան 125-24 Երևան 0011
  • Էլ․ հասցե։ [email protected]
  • Հեռախոսահամար։ +374 (77) 505-606

Sustainable Development Investment Foundation

  • Հայերեն
  • English
  • Русский (Russian)
↑