
Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ, «Աժդանակ» ՍՊԸ-ի աշխատակիցների համար, հունվարի 29-ին մեկնարկեց «Ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան» թեմայով վերապատրաստման դասընթացը։
Այն իրականացվելու է ընդհանուր 40 ակադեմիական ժամ տևողությամբ՝ ներառելով տեսական, գործնական և լաբորատոր ուսուցում։ Դասընթացը հաջողությամբ անցնելու դեպքում մասնակիցները կստանան համապատասխան վկայագրեր: