
Գյուղատնտեսության բնագավառի գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործման աջակցություն
Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գյուղատնտեսության բնագավառի գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործման աջակցությունը.
- Առանձին գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը և դրանց արդյունքների ներդրմանն աջակցությունը,
- Գյուղատնտեսության բնագավառում ռազմավարական ծրագրերի մշակումը,
- Հանրապետության մարզերի, տարածաշրջանների և առանձին գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումը և դրանց օժանդակում,
- Գիտական սեմինարների, համաժողովների անցկացումը և ցուցահանդեսների կազմակերպումը,
- Ուսուցման կազմակերպման միջոցով գյուղատնտեսության մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, տեղեկատվական ցանցի ստեղծումը,
- Օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը: