• Մյասնիկյան 5/1 Երևան
  • info@sdif.am
Thumb

Էներգետիկ խորհրդատվական ծառայություններ

Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը առաջարկում է էներգետիկ խորհրդատվական ծառայությունների ամբողջական շրջանակ: Հիմնադրամի կողմից մատուցվող ծառայություններն ընդգրկում են էներգետիկ բնագավառի տեխնիկական և իրավական աջակցություն, էներգատեղակայանքների, արտադրական ձեռնարկությունների, հանրային և բնակելի շենքերի էներգետիկ աուդիտ, էներգատեղակայանքների նախագծում և փորձաքննություն, ռեժիմային հաշվարկներ, ռազմավարական և զարգացման ծրագրերի մշակում, նորմատիվային դաշտի կատարելագործում:

Մեր բարձրակարգ անձնակազմը ունենալով էներգետիկայի բնագավառում տարիների փորձ՝ ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ պետական կառավարման համակարգում, իրականացնում է թիրախավորված զարգացում, գործընթացների առաջխաղացում, ինչպես նաև խորհրդատվություն՝

  • Էներգետիկայի բնագավառի ռազմավարությունների, զարգացման ծրագրերի, տեխնիկական նորմատիվների և ստանդարտների մշակում;
  • Էներգետիկ փորձաքննության (աուդիտի) իրականացում, Էներգաարդյունավետության միջոցառումների մշակում, էներգետիկ անձնագրերի կազմում;
  • Ազգային և միջազգային ստանդարտների (ՀՍՏ, ISO, IEC և այլն) ներդնում;
  • Լիցենզավորման գործընթացի կազմակերպում, իրավական և տեխնիկական աջակցություն;
  • Ներդրումային ծրագրերի կազմում և գնահատում;
  • Էներգետիկ օբյեկտների նախագծում, նախագծերի փորձաքննություն, շինարարություն և գործառնական աջակցություն:

Ունե՞ք խորհրդատվության կարիք

Մեր թիմը պատրաստակամ է արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելուն՝ հարմարեցված ձեր կարիքներին:

+374 (77) 505-606