• Մյասնիկյան 5/1 Երևան
  • info@sdif.am
Thumb


Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը առաջարկում է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի պահպանության վերաբերող ծառայությունների ամբողջական փաթեթների մշակում, որը համապատասխանում է Հայաստանի օրենսդրության և միջազգային կազմակերպությունների ու պայմանագրերի պահանջներին: Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում տրամադրում է խորհրդատվական ծառայություններ ստորև ներկայացված ուղություններով.

  • Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական ուսումնասիրություն գնահատում  փորձաքննական փաստաթղթերի մշակում,
  • Բնապահպանական կառավարման պլանների մշակում,
  • Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող նախագծերի մշակումը.
  • Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներ,
  • Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ)  նորմաներ, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծեր
  • Թափոնների կառավարման պլաններ, այդ թվում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր:
  • Ընդերքօգտագործողների հաշվետվությունների կազմում:
  • Ազգային և միջազգային ստանդարտների (ՀՍՏ, ISO և այլն) ներդնում

Ունե՞ք խորհրդատվության կարիք

Մեր թիմը պատրաստակամ է արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելուն՝ հարմարեցված ձեր կարիքներին:

+374 (77) 505-606